AM
6 Ապրիլ 2013 - 07:55 AMT

Ռուսական դեսանտային նավերը մայիսին կմտնեն սիրիական Տարտուս նավահանգիստ

ՌԴ Խաղաղօվկիանոսյան մեծ դեսանտային նավերը՝ «Ադմիրալ Նեվելսկի» և «Պերեսվետ», մայիսի երկրորդ կեսին կմտնեն սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում է ՌԴ ՌԾ նավատորմի նյութատեխնիկական բազան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Քանի որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ուժերը չեն մասնակցել հունվարին կայացած զորվարժություններին Սև և Միջերկրական ծովերում, նրա մարտական փոխգործակցությունը այլ նավատորմերի նավերի հետ որոշվել է տեղափոխել ամռանը, պարզաբանել է աղբյուրը Գլխավոր շտաբում: