ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ուրբաթ օրը իր վերջին ճեպազրույցն է անցկացրել: «Այս աշխատանքը մեծ պատիվ էր ինձ համար, ինչպես նաև բարդ խնդիր: Ինձ դուր էր գալիս ներկայացնել պետքարտուղար Քլինթոնին, իսկ հետո պետքարտուղարի Քերինն, ինչպես նաև Պետքարտուղարությունը»,-ասել է Նուլադնը:
Վիկտորիա Նուլանդին կփոխարինի 34-ամյա Ջեն Փսակին, որն մինչ այդ աշխատել է Սպիտակ տան մամլո ծառայությունում, իսկ հետո ներկայացրել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբը 2012-ի ընտրություններում: Ինքը Նուլանդը, որոշ տվյալնելով, կդառնա ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Եվրոպայի և Եվրասիայի գծով: Վիկտորիա Նուլանդը 2005-2008թթ. եղել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում, իսկ Պետքարտուղարության մամլո ծառայությունը գլխավորել է 2011թ. հունիսին:






