Սիրիայում առևանգված չորս իտալացի լրագրողները ողջ են ու շուտով ազատ կարձակվեն, հայտնում է АНСА գործակալությունը:
Լրագրողներն իրենց լավ են զգում, ազատ կարձակվեն ու կտեղափոխվեն Թուրքիա:
Լրագրողները իտալական պետական ՌԱԻ հեռուստաընկերությունից են, նրանք «Պատմությունը մենք ենք» ծրագրի նկարահանող խմբի անդամներ են:
Ըստ սիրիական աղբյուրների, լրագրողները գտնվում են փոքր գյուղում Իդլիբ գավառի հյուսիսում, սիրիացի գրոհայինների մոտ:






