AM
6 Ապրիլ 2013 - 10:55 AMT

Մեծ Բրիտանիան հորդորել է իր հպատակներին հեռանալ Սոմալիից հնարավոր ահաբեկչության պատճառով

Մեծ Բրիտանիան հորդորել է իր հպատակներին հեռանալ Սոմալիից հնարավոր ահաբեկչության պատճառով, հայտնում է AP գործակալությունը:

Ըստ երկրի ԱԳՆ-ի, եթադրվում է, որ ահաբեկչական գործողություններ կարող են կատարվել մայրաքաղաք Մոգադիշոյում, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սոմալիի Հանրապետությունը որպես միասնական պետություն դադարեցրեց գոյությունը 1991թ.: Որպես միակ օրինական իշխանություն միջազգային հանրությունը ճանաչում է դաշնային կառավարությունը, որը վերահսկում է Մոգադիշոն ու մի շարք մերձակա շրջաններ: