AM
6 Ապրիլ 2013 - 11:55 AMT

Լիբանանի նախագահը հաստատել է սունի Թամամ Սալեմի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն այսօր հաստատել է սունի Թամամ Սալեմի թեկնածությունը վարչապետի պաշտոնում և դիմել է նրան նոր կառավարություն ձևավորվելու խնդրանքով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նաջիբ Միկատին հեռացել է վարչապետի պաշտոնից և երկու շաբաթ այդ պաշտոնը թափուր էր մնում: Սալեմի թեկնածությանը սատարել է խորհրդարանականների մեծ մասը: