Երկու տարի առանց աշխատավարձի բարձրացման՝ նման վճիռ է կայացրել իր և իր մերձակա պաշտոնյաների համար Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան՝ հրամանագիր ստորագրելով պետության առաջին դեմքերի աշխատավարձը «սառեցնելու» մասին:
Ինչպես հայտնում են լատինամերիկյան ԶԼՄ-ները, այդ միջոցն ուղղված է պետության ղեկավարի և գործադիր իշխանության ծախսերի կրճատմանը:
Երբ Կորեան իշխանության եկավ 2007թ. նախագահի աշխատավարձն Էկվադորում կազմում էր ամսական 8 հազար դոլար, սակայն նա որոշեց այն կրճատել երկու անգամ, կապակցելով նվազագույն աշխատավարձի հետ:
Այժմ Էկվադորի նախագահը ստանում է ամսական մոտ 7 հազար դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:






