AM
16 Ապրիլ 2018 - 13:01 AMT

3 ոստիկան է տուժել իրավապահների պայթեցրած նռնակից

«Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ոստիկան: Այդ մասին հայտնել է բուժկենտրոնի փոխտնօրեն Անատոլի Գնունին:

«Երեք ոստիկան է մեզ դիմել, որոնց մոտ մանր բեկորային վնասվածքներ են: Ոստիկաններից մեկն այժմ գտնվում է վիրասրահում», – ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Անատոլի Գնունու խոսքով՝ ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում։

«Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որի կյանքին ևս վտանգ չի սպառնում։«Նիկոլ Փաշինյանն ինձ հետ էր, պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա։ Վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», – հաղորդել է Տիգրան Ավինյանը։