AM
27 June 2002 - 17:40 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր Տալլինում Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ համաձայնագիր է ստորագրվել առեւտրա-տնտեսսական համագործակցության վերաբերյալ: Ստորագրումը կայացել է երկու պետությունների ղեկավարների` Ռոբերտ Քոչարյանի եւ Առնոլդ Րյույտելի առանձնազրույցի եւ դրա ավարտից հետո կայացած ընդլայնաված կազմով հայ-էստոնական բանակցությունների արդյունքում: Տալլինում Հայաստանի ղեկավարի պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները Էստոնիայի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Տալլինում կկայանա նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի գծով Մինսկի խմբի համանախագահների հետ: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն ղարաբաղյան կարգավորման ընթացքում ստեղծված իրավիճակը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: