Երևանում անհնազանդության ակցիաներ են՝ քաղաքացիները փողոցներ են փակում, նրանց են միացել նաև ընդդիմադիր պատգամավորներ, հայտնում է Aysor.am-ը։
Քաղաքացիները փակել են Խորենացի–Զաքյան հատվածը, Չարենցի փողոցը։
Հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նախաձեռնած «Կամք» շարժման անդամները ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերջ տալ Տավուշի մարզում զիջումներին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մենք այսօր պայքարում ենք, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն Արցախը հանձնելուց հետո չգնան տարածքային նոր զիջումների` հիմա էլ Տավուշում»,–ասաց Չախալյանը։
Նրա խոսքով` հայ ժողովրդի խնդիրն այն է, որ այժմ չկա համախմբում, ինչից էլ օգտվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Չախալյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունը բանակցությունների անվան տակ այժմ հայ ժողովրդի շահերից չբխող որոշումներ է կայացնում։ Նա վստահ է, որ Փաշինյանը անկեղծ չէ ժողովրդի հետ։