ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը հաստատել են փոխադարձ շահագրգռվածությունը Մոսկվայի և Բաքվի «ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների» հետագա զարգացման հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կողմերը քննարկել են արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացման հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի վերջին շփումները Բաքվում և Պուտինի՝ օգոստոսին Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը գլխավորում էր ՌԴ պատվիրակությունը Բաքվում ընթացող COP29–ում։