AM
30 October 2009 - 11:09 AMT

Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը դժգոհ է Հայաստանի իշխանությունների անտարբերությամբ նրա հաջողության հանդեպ

Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը «Ոսկե նարինջ» փառատոնին, Ալեքսեյ Գերմանի «Թղթե զինվոր» ֆիլմի հետ միասին ճանաչվել է լավագույնը 12 մրցանակակիրների միջեւ` միջազգային ֆիլմերի մրցույթում:

Այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում ռեժիսոր Հարություն Խաչատրյանը հայտնել է իր դժգոհությունը Հայաստանի իշխանությունների անտարբերությամբ նրա հաջողության հանդեպ: «Երկրում, որտեղ տարին մեկ ֆիլմ է նկարահանվում, ոչ ոք ինձ չշնորհավորեց 6 մրցանակ ստանալու կապակցությամբ միայն «Սահման» ֆիլմի համար: Երեւի եթե չլիներ թուրքական մրցանակը, ապա ֆիլմի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի: Ֆիլմի գլխավոր միտքն` ջնջել բոլոր սահմանները, չէ, որ փակ սահմանը նոնսնս է: Միայն մշակույթը իրականում կարող է բացել բոլոր սահմանները, եթե այդքան անտեսված չլիներ»:

«Անթալիայի փառատոնը համընկավ մեր ֆուտբոլային դիվանագիտության հետ, եւ մեր կինոդիվանագիտությունը ավելի հաջողակ գտնվեց քան Հայաստանի համար առաջնային համարվող ֆուտբոլային դիվանագիտությունը», – նշել է մամլո ասուլիսում «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար, հայկական կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը:

«Սահման» ֆիլմը, բացի Անթալիայի մրցանակից արժանացել է Ռումինիայի կինոքննադատների ժյուրիի հատուկ մրցանակին: Ավելի վաղ «Սահման» ֆիլմը պլատինե մրցանակի է արժանացել Հյուսթոնում կայացած միջազգային կինոփառատոնում, Սիրակուզայում ճանաչվել է «լավագույն ֆիլմ» կոչմանը, իսկ «Կինոշոկում» մրցանակ է ստացել լավագույն ռեժիսորի համար:

Դեկտեմբերի 3-ն Իտալիայում ֆիլմը կստանա բոլոր կինոգետների մրցանակը «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: «Սահման» ֆիլմի առաջին ցուցադրումը կայացավ հուլիսի 15-ն, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: