«Ես միայն ուրախ կլինեմ, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի ՀՀ ԱԺ պատգամավոր, եւ նրան հաջողություն եմ մաղթում այդ գործում», – Երեւանում տեղի ունեցած 2009 թ. ամփոփմանը վերաբերող մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հ. Աբրահամյանը նշել է, թե որքան ավելանում է ընդդիմությունը խորհրդարանում, այնքան ավելի արդյունավետ են դառնում Ազգային ժողովի քննարկումներն ու բանավեճերը:






