2009 թ. «Ժառանգություն» կուսակցության համար բավական դժվարին տարի էր: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նաեւ նշեց, որ չնայած բոլոր դժվարություններին, կուսակցությունը կարողացավ ապացուցել, որ ինքնուրույն ու անկախ քաղաքական ուժ է:
Մեկնաբանելով կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առաջացած իրավիճակին, Մարտիրոսյանն ասաց, որ կուսակցության անդամների միջեւ աշխատանքը բաժանված է: « Հովհաննիսյանի աշխատանքը հիմնականում արտասահմանի հետ է կապված, այնուամենայնիվ, նա մնում է կուսակցության ղեկավար», – նշել է Արմեն Մարտիրոսյանը:
ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի մասին խոսելով, ով միաժամանակ ե’ւ «Ժառանգություն» կուսակցության անդամ է, ե’ւ Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության, Մարտիրոսյանն ասաց, որ Խաչատրյանն ինքը պետք է որոշի, թե որ կուսակցության անդամ է ուզում լինել:






