AM
25 Դեկտեմբեր 2009 - 10:25 AMT

Օրենսդիրների նամակը Սասուն Միքայելյանին ազատ արձակելու վերաբերյալ կոռեկտ չէ

«ՀՀ ԱԺ պատգամավորների ուղերձը Հայաստանի նախագահին` Սասուն Միքայելյանին ազատ արձակելու խնդրանքով, ես դիտարկում եմ որպես սադրանք, քանի որ դրա համար գոյություն ունեն ներման եւ համաներման համապատասխան ռեժիմներ, որոնցից կարող էին օգտվել օրենսդիրները»,-Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի, ՀՀ ԱԺ պատգամավորները, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, պետք է իրազեկ լինեին այդ ռեժիմներին եւ դրանց գործողության մեխանիզմներին, ոչ թե գրավոր դիմեին նախագահին: «Այդ նամակը իրավական համատեքստում չէր կարող հանգեցնել Սասուն Միքայելյանի ներմանը կամ ազատ արձակմանը, քանի որ դրա համար կան այլ մեխանիզմներ»,-ասել է Հարությունյանը: