ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներին եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնին է ներկայացրել ՀՅԴ եւ Հայաստանի մի շարք այլ կուսակցությունների դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
«Ամերիկա իմ այցի հիմնական նպատակն է ներկայացնել ՀՅԴ մոտեցումները հայ-թուրքական մերձեցման այս գործընթացի վերաբերյալ, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից: Ես հիշեցրի ամերիկյան կողմին այդ հարցի վերաբերյալ Վաշինգտոնի մոտեցումը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:
Ա.Ռուստամյանը Ֆ.Գորդոնի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ հայ-թուրքական գործընթացը չի համապատասխանեցվում այդ սկզբունքներին եւ, որ ընընդունելի է պայմանավորել այդ գործընթացը ղարաբաղյան կարգավորմամբ:
«Հանդիպումների ընթացքւմ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի գծով տեղակալի օգնական Թինա Կայդենաուն ինքն է նշել, որ եթե հայ-թուրքական գործընթացը պայմանավորված լիներ ղարաբաղյան կարգավորմամբ, ապա ինչի համար է ողջ այս գործընթացը»,-ասել է Արմեն Ռուստամյանը:






