«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդատեսակներ` «Կապիտալ +» եւ «Բազմարժութային», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Կապիտալ +» ավանդը ներդրած հաճախորդներին ընձեռվում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին: Այս ավանդն ընդունվում է 31-365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Ավանդի տարեկան առավելագույն տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 8,5%, ԱՄՆ դոլարի դեպքում` 7,5%, իսկ եվրոյի եւ ռուսական ռուբլու դեպքում` 6,5%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 հազար դրամ, 100 դոլար/եվրո կամ 3 հազար ռուբլի: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 90%-ի չափով: Բոլոր ավանդատուներին տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ:
«Բազմարժութային» ավանդի գոծողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքն ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն:
«Բազմարժութային» ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով: Ավանդի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 9%, ԱՄՆ դոլարի դեպքում` 8%, իսկ եվրոյի եւ ռուսական ռուբլու դեպքում` 7%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 300 դոլար, 200 եվրո կամ 10 հազար ռուբլի: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 90%-ի չափով:
2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է: Բանկը «ArCa» եւ Visa International վճարային համակարգերի անդամ է: Այսօրվա դրությամբ «Յունիբանկի» բաժանմունքների ցանցը կազմված է 34 բաժանմունքից, որոնցից մեկը ` «Զվարթնոց» բաժանմունքն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Տարվա արդյունքներով «Յունիբանկ»-ի ակտիվներն աճել են 58 տոկոսով եւ դեկտեմբերին կազմել են շուրջ 108,6 մլրդ դրամ: Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 22,8 տոկոս: Վարկային ներդրումներն ավելացել են 43 տոկոսով, նրանց ծավալը կազմել է 66,7 մլրդ դրամ: «Յունիբանկ»-ի ավանդների ծավալը 2009թ.-ին գերազանցել է 85,6 մլրդ դրամը` արձանագրելով մոտ 80% աճ: Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը: Այդ ցուցանիշով ՀՀ բանկային համակարգում «Յունիբանկ»-ը կրկին գրավել է առաջատարի դիրքը: