<b>«Հարավկովկասյան երկաթուղու»</b> գլխավոր վարչությունում տեղի ունեցավ երիտասարդ մասնագետների առաջին նիստը: Երկաթուղայիններն այցելեցին «Մասիս» կայարանը, որտեղ նրանց ցուցադրվեց տարբեր ծառայությունների աշխատանքի տեխնոլոգիան:
Նիստի շրջանակներում տեղի ունեցավ Երիտասարդ մասնագետների խորհրդի անդամների ընտրությունը, որոնց վրա դրված է երիտասարդ աշխատակիցների մշակութային հոգեւոր զարգացման համար, նախաձեռնությունների խթանման պատասխանատվությունը եւ այլն: Երեւան վերադառնալուն պես գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «ՀԿԵՈւ-ի զարգացման ռազմավարություն` տեխնոլոգիա եւ կադրեր» խորագրով ցուցահանդեսը:
Խորհուրդը որոշում է կայացրել, որ նմանատիպ նիստերը շարունակական բնույթ կկրեն, որտեղ կբարձրացվեն եւ կլուծվեն երիտասարդ երկաթուղայիններին հետաքրքրող հարցերը:
<b>«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ</b>-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:
ՀԿԵՈւ-ի միջպետական հաղորդակցությունում գոյություն ունի երկու երթուղի` Երեւան-Թբիլիսի-Բաթում, որը իրականացվում է ամառային շրջանում: Տեղական հաղորդակցությունում գործում են էլեկտրագնացքներ Վանաձոր-Այրում, Երեւան-Արաքս, Երեւան-երասխ, Երեւան-Արարատ, Երեւան-Գյումրի, Քանաքեռ-Հրազդան, Գյումրի-Պեմզաշեն ուղղություններով: