AM
11 February 2010 - 13:50 AMT

Հայաստանի կառավարությունը պայքարելու է ինքնակամ շինարարության դեմ

Հայաստանի կառավարությունը փետրվարի 11-ին կայացած նիստում հաստատեց <b>ինքնակամ շինարարության</b> հետ կապված խնդիրների լուծման հայեցակարգը, որում ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում դրանք բացառելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները:

Այդ կապակցությամբ վարչապետ <b>Տիգրան Սարգսյանն</b> անհրաժեշտ է համարել, որպեսզի երկար սպասված այս հայեցակարգը հավուր պատշաճի ներկայացվի նաեւ ԱԺ պատգամավորների ուշադրությանը, քանի որ դրան հետեւելու են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ:

Նրա խոսքով, հարկ է նաեւ հրավիրել քաղաքացիների ուշադրությունը եւ պարզաբանել, որ կառավարությունը անօրինական շինարարության խնդրում որդեգրել է սկզբունքային եւ կոշտ դիրքորոշում: «Այլապես ստեղծվել է մի տարօրինակ իրավիճակ, երբ ավելի ձեռնտու է անօրինական շինարարություն կատարել, իսկ հետո օրինականացնել: Խնդիրը կարոտ է համակողմանի քննարկման եւ լուծման»,- ասել է Սարգսյանը: