AM
20 December 2001 - 18:56 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԻՐԱՆՈՒՄ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԵՆԴԵՐԻՆ

Իրանի կառավարությունը հայտարարել է երկրում տասներկու ջերմային էլեկտրակայանների կառուցման նպատակով տենդեր անցկացնելու մտադրության մասին: «Արմինֆո» գործակալության տվյալներով, տենդերին հավանաբար կմասնակցեն եւ հայկական ընկերությունները: Այդ տենդերով կնքված համաձայնագրերի ընդհանուր արժեքը կկազմի 2 միլլիարդ դոլար: Հիշեցնենք, որ Հայաստանի էներգահամակարգը աշխատում է իրանականի հետ միասնական էլեկտրազուգահեռում: Յուրաքանչյուր տարի հանրապետությունը ամառային ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանում իր էլեկտրաէներգիայի մնացորդը, հետ ստանալով այն ձմռանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: