AM
15 February 2010 - 17:07 AMT

Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ասպիրանտուրա է բացվել

Փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստի֊տուտում տեղի ունենացավ «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԱՌՀԻ-ի գիտական խորհրդի անդամները:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱՌՀԻ-ի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր <b>Հայկ Քոթանջյանը</b> բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց ասպիրանտուրայի ծրագիրը եւ հեռանկարները: Նա նշեց, որ ծրագիրը նպատակ ունի պատրաստելու պաշտպանական-անվտանգային քաղաքագիտության ոլորտում ԱՌՀԻ-ի հետ համագործակցող առաջատար մասնագետների, ստեղծելու նրանց գործնական հետազոտական հմտությունների զարգացմանը նպաստող միջավայր: Դոկտոր Քոթանջյանը նշեց նաեւ, որ ծրագիրն իրականացվելու է ասպիրանտների ու հայցորդների համար անհատական ուսումնական ծրագրերի մշակմամբ ու հաստատմամբ, Ինստիտուտի ընթացիկ նախագծերի շրջանակներում հետազոտական աշխատանքի եւ ուսման զուգակցմամբ՝ «On the Job Training» (կրթվել՝ հետազոտելով) սկզբունքով, ոչ միայն գիտելիքների ձեռքբերմամբ, այլեւ դրանց կիրառման հմտությունների մշակմամբ, ինչպես նաեւ գիտակրթական հաստա֊տութ֊յունների հետ սերտ համագործակցելով:

Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար <b>Սեյրան Օհանյանը</b>: Նա բարձր գնահատեց ԱՌՀԻ-ի դերակատարությունը պաշտպանական կրթության բարեփոխումների համատեքստում եւ կարեւոր համարեց միջգերատեսչական համագործակցությունը, որն ուղղված է գիտաուսումնական առաջավոր փորձի փոխանակմանն ու զարգացման ապահովմանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: