AM
20 December 2001 - 18:47 AMT

907 ՈՒՂՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԵՆՔԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Ամերիկյան կոնգրեսը հաստատել է 2002 թվականի արտասահմնյան հատկացումների մասին օրենքը: Այդ օրենքի համաձայն, հաջորդ տարի ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին կկազմի 90 միլիոն դոլար: Բացի դրանից Վաշինգտոնը Հայաստանին լրացուցիչ կհատկացնի 4 միլիոն դոլար ռազմական կարիքների համար եւ 300 հազար դոլար` հայ սպաների որոկավորման բարձրացման նպատակով: Ինչպես հայտնի է, արտասահմանյան հատկացումների մասին օրենքը նախատեսում է ԱՄՆ նախագահին օժտել Ազատության աջակցման Աքտի 907-րդ ուղղմումը ժամանակավորապես կասեցնելու իրավասությամբ, որը արգելում էր Ադրբեջանին ուղղակի օգնություն ցուցաբերել այնքան ժամանակ, մինչեւ չվերացվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Չի բացառվում, որ նախագահը կստորագրի օրենքը մինչեւ տարեվերջ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: