Փետրվարի 16-ին կայացավ Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Խորհրդի` այս տարվա առաջին նիստը:
Նիստի օրակարգի գլխավոր հարցը ՀՊՃՀ Խորհրդի նախագահի ընտրություններն էին:
ՀՊՃՀ Խորհրդի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ <b>Սամվել Նիկոյանն</b> էր, ում թեկնածությունն այդ պաշտոնում արդեն հաստատվել է:
ՀՊՃՀ Խորհրդի անդամների քանակը հասնում է 32 հոգու, որոնցից 8-ը ուսանողներ են: Խորհրդի մեջ մտնում են տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի ոլորտի գործատուներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Խորհուրդն ընտրվում է 5 տարի ժամկետով: