AM
16 February 2010 - 15:02 AMT

Վտանգի դեպքում ողջ հայ ժողովուրդը պետք է վերածվի հմազգային բանակի

«Մենք պետք է խոնարհվենք մեր բոլոր ազատամարտիկների առջեւ, մասնավորապես` Վազգեն Սարգսյանի, ում շնորհիվ միավորվեցին բոլոր ջոկատները եւ ձեւավորվեց կանոնավոր բանակ», – «Երկրապահ» կամավորական միության 8-րդ համագումարին ելույթ ունենալով` ասել է պաշտպանության նախարար <b>Սեյրան Օհանյանը</b>:

Սեյրան Օհանյանի խոսքերի համաձայն, ե'ւ Ղարաբաղյան պատերազմի, ե'ւ հետագա ժամանակաշրջանում «Երկրապահը» միշտ եղել է պետության կողքին: Նա նաեւ ավելացրել է, որ բանակի եւ հասարակության միջեւ հետագայում եւս պետք է խորանա կապը, որպեսզի Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում բանակը միայնակ չմնա, եւ ամբողջ հայ ժողովուրդը պետք է վերածվի մեկ միասնական համազգային բանակի: