AM
19 February 2010 - 14:00 AMT

ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանը հարստացավ նոր ստեղծագործություններով

ArmenianHouse.org գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը հաղորդել է, որ գրադարանի համար գրքերն ընտրվում են որակը, պահանջարկը, հազվագյուտ լինելը հաշվի առնելու սկզբունքով:

Նոր նյութերից են`Ուկրաինայի եւ Լեհաստանի հայկական գաղութների մասին գիտական աշխատանքները, ամերիկուհի Ռոուզ Լամբերտի հիշողությունները` 1909 թ. Կիլիկիայի ջարդերի ժամանակ կազմակերպված ինքնապաշտպանության մասին եւ գեղարվեստական ստեղծագործություններ: Շուտով գրադարանը կհամալրվի հայ գրող, բանաստեղծ, լեզվաբան եւ թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի մասին նյութերով` նվիրված նրա ծննդյան 100-ամյակին, որը նշվելու է այս տարի:

«ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանն, առաջին հերթին, տասնյակ կամավորների ընդհանուր ջանքերի արդյունք է, ովքեր գտել եւ պատճենել են բազմաթիվ հազվագյուտ գրքեր: Կայքէջի զարգացման եւ հովանավորության ծախսերը լուծվում են իմ մտերիմների եւ իմ միջոցների շնորհիվ», – ասել է նախագծի հեղինակը:

Կարեն Վրթանեսյանի խոսքերի համաձայն, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ միաժամանակ փոխվում են նաեւ ընթերցում հասկացությունը, եւ այն մարդիկ, ովքեր դեռեւս տասը տարի առաջ կարդում էին պատմական հատորյակներ:

«Ես չեմ պնդի, որ «գրքի դարաշրջանը» հեռանում է, սակայն փաստ է, որ գրքի աշխարհում այսօր շատ բան է փոխվում», – գտնում է նա: