Երգիչ, System Of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը կատարել է «Թեղուտի պաշտպանության խմբի» ակտիվիստների աառաջարկը` ուսումնասիրել Թեղուտի անտառի հետ կապված իրավիճակն ու արտահայտվել այդ առիթով:
Ս.Թանկյանին հասցեագրված նամակին պատասխանել է նրա ներկայացուցիչ Ջորջ Թոնիկյանը` նշելով, որ իրենք կաշխատեն գտնել մի երգ, որը ոչ առեւտրային նպատակներով կտրամադրեն շարժման ակտիվիստներին: Նամակում բերված է Թանկյանի կարծիքը Թեղուտի անտառի հատումների մասին: Նա կոշտ քննադատության է ենթարկել արդյունահանողներին, որոնք ոչնչացնելով կենդանի բնությունը, նպաստում են գլոբալ տաքացմանը:
«Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատեւման եւ ամեն ինչի ավերման միջեւ: Հիմնվելով մեր պատմական անցյալի եւ ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի եւ էներգետայի հարցում «Վայրի բնության եւ շրջակա միջավայրի ավերումն այլեւս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատեւման եւ ամեն ինչի ավերման միջեւ: Հիմնվելով մեր պատմական անցյալի եւ ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի եւ էներգետայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարեւր են»,-ասել է Ս.Թանկյանը:
«Թեղուտի պաշտպանության խումբը» շուրջ 2 շաբաթ առաջ նամակ էր հղել ամերիկահայ երգչին խնդրելով որեւէ երգ երգել կամ ինչ-որ բան ասել Հայաստանի բնապահպանության մասին: «Հաշվի առնելով երգչի քաղաքական ու քաղաքացիական գործունեությունը, ինչպես նաեւ նրա ժողովրդականությունը, մենք խնդրեցինք նրան փրկել Թեղուտի անտառը, որն արագ ոչնչանում է եւ գտնվում է կործանման եզրին»,-ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Թեղուտի պաշտպանության խմբի» նախաձեռնող, «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Հրայր Սվազյանը:
Ըստ բնապահպանության համար պայքարողների, Թանկյանի երգը կարող է դառնալ կանաչների «հիմնը» եւ ոգեշնչել քաղաքացիներին համալրել նրանց շարքերը: