AM
24 February 2010 - 17:29 AMT

Երեւանում կարող է ներմուծվել համայնքային ոստիկանության ինստիտուտը

«Համայնքային ոստիկանություն» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, տեղի ունեցավ Արաբկիր համայնքի քաղաքային խորհրդատվական խմբի ընդլայնված հանդիպում:

Հանդիպման ընթացքում քննարկվել էին տեղական բնույթի հանցագործությունները եւ անվտանգության հարցերը, եւ այդ խնդիրների լուծման ուղիները Քաղաքային խորհրդատվական խմբի համագործակցության շրջանակներում:

«Տվյալ փորձնական ծրագրի անցկացման նպատակն է ամրապնդել մայրաքաղաքի Արաբկիր համայնքի համագործակցությունը հասարակության եւ ոստիկանության միջեւ: Ինձ նաեւ դուր է գալիս, որ ոստիկանությունը պատրաստ է ընդունել այդ հայեցակարգը նաեւ քաղաքի այլ համայնքներում», – ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Խովստրան: