AM
26 February 2010 - 19:52 AMT

Գալուստ Սահակյան. Պետք չէ այդպես անհանգստանալ գազի գների թանկացման առիթով

Պետք չէ այդպես անհանգստանալ գազի գների թանկացման առիթով, քանի որ Հայաստանի կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ մշակվում է միջոցառումների ծրագիր, որի համաձայն միջոցներ կհատկացվեն բնակչության սոցիալապես անապահով խավի համար: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Սահակյանի խոսքով, լավ կլիներ, եթե գները չփոփոխվեին, բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանը բնական գազ չունի, այլ գնում է այն: