AM
2 March 2010 - 11:00 AMT

Հայաստանի Կենտրոնական բանկը հաստատեց մի շարք հուշադրամների դիմերեսի եւ դարձերեսի ուրվագծերը

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 2-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Միսաք Մեծարենց-125», «Վիեննայի Մխիթարյան Միաբանություն-200» հուշադրամների եւ միջազգային ծրագրի շրջանակներում «Ջազ» հուշադրամի դիմերեսի եւ դարձերեսի ուրվագծերը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Բացի դրանից, նիստի ընթացքում լրացում կատարվեց ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրում, ինչպես նաեւ փոփոխություններ կատարվեցին ՀՀ ԿԲ 2010 թ. գործառնական ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրում: