ACBA-CREDIT AGRICOLE BANK-ը 2009 թ. մարտ ամսվա ընթացքում դրամի արժեզրկման հետեւանքով կորուստներ չունեցավ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Մենք կորուստներ չունեցանք, քանի որ կարողացանք մեր դիրքերը հավասարակշռել եւ ներգրավվել այն բանկերի եռյակի մեջ, որոնք մեկ րոպե անգամ չեն մերժել որեւէ հաճախորդի` դրամի արժեզրկումը պատճառաբանելով», – ասել է նա:
Այս համատեքստում գլխավոր գործադիր տնօրենն ավելացրել է, որ «բանկի դռները» բաց են եղել ոչ միայն նրա հաճախորդների, այլեւ բոլոր այն ցանկացողների համար, ովքեր դիմել են դրամափոխանակության հարցով:
Հայաստանի կենտրոնական բանկը 2009 թ. մարտի 3-ին հայտարարել էր լողացող փոխարժեքի քաղաքականություն վերադառնալու մասին: