AM
2 March 2010 - 12:48 AMT

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը լավատեսական ակնկալիքներ ունի 2010 թվականից

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը 2010 թվականին աճ կապահովի հիմնական ցուցանիշներով եւ կնվազեցնի «չաշխատող վարկերի» քանակը, լրագրողներին է հայտարարել բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Ըստ նրա, 2009-ին Հյաստանի ֆինանսաբանկային համակարգում գրանցվեց ռիսկային ցուցանիշի եւ «չաշխատող վարկերի» քանակի աճ: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գրանցվել է նաեւ այդ ցուցանիշների աճ, սակայն 2009 թվականի կեսին դրանց ծավալը 2-3 անգամ քիչ էր բանկայինից: 2009-ի տարեվերջին այդ ցուցանիշը նվազեց եւ մեզ հաջողվեց բարելավել պորտֆելի որակը «չաշխատող վարկերի» գծով»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է 2010թ. կանխատեսումներին, պս, ըստ Գիշյանի, ընթացիկ տարին բավական հաջող էր Հայաստանի բանկային համակարգի համար 2009 թվականի համեմատ, մասնավորապես նաեւ բանկի համար, քանի որ արդեն 2010թ. առաջին ամիսներին արդեն դրական միտումներ են գրանցվել: