Մարտի 1-ին եռօրյա ճանաչողական այցով Երեւան են ժամանել«ARTOC group» տրանսազգային ներդրումային ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրը, փոխնախագահ Պիեր Ֆորիսթը եւ նախագահի գլխավոր օգնական Լովրի Գրեգը:
Մարտի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ «ARTOC group» ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի ու ընկերության ներկայացուցիչների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Ն.Երիցյանը համառոտ ներկայացրել է
Հայաստանում իրականացվող երկարաժամկետ եւ կարճաժամկետ ներդրումային ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ քննարկվել են հետագա համագործակցության համար հնարավոր հեռանկարային ուղղությունները:
Շաֆիկ Գաբրի խոսքով ընկերությունը շահագրգռված է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում եւ ծրագրում է համագործակցել` երկրում առկա հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելուց հետո: Նա նաեւ նշել է, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, սակայն առաջիկայում նախատեսվում են այլ այցելություններ եւս:
Այցի շրջանակներում «ARTOC group» ընկերության նախագահը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ: