AM
4 March 2010 - 14:14 AMT

Ջրի իրացումն Երեւանում 2009 թվականին կրճատվել է 4 մլն խմ-ով

Ջրի իրացումն Երեւանում 2009 թվականին կրճատվել է 4 մլն խմ-ով` կազմելով 55,5 մլն խմ, ընդ որում դա հիմնականում կատարվեց այն 18 խոշորագույն ձեռնարկությունների հաշվին, որոնց գործունեությունը տուժեց ֆինանսական ճգնաժամի արդյունքում, Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել «Երեւանջուր» ընկերության առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը:

«2008թ. մենք ձեռնարկություններին վաճառել ենք 26,35 մլն խմ ջուր, 2009-ին այդ ցուցանիշը կրճատվեց 17,4 տոկոսով` հասնելով 21,7 մլն խմ-ի»,-ասել է Մարգարյանը:

Ընդ որում ջրառը 2008-2009թթ. կրճատվել է 2,5 տոկոսով, եւ ակնկալվում է, որ 2010-ին այն կկրճատվի եւս 4,9 տոկոսով` հասնելով 345 մլն խմ-ի: