AM
4 March 2010 - 15:52 AMT

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» («ՀԵԿԱ») հասարակական, ոչ պետական կազմակերպությունը բարեգործական ցուցահանդես վաճառք է կազմակերպում

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» 2010 թ. մարտի 6-ին կազմակերպում է բարեգործական ցուցահանդես վաճառք` նվիրված Հայաստանում կանանց գարնանային տոներին, որն անցկացվում է մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը, հաղորդում է «ՀԵԿԱ» մամլո ծառայությունը:

ՀԵԿԱ-ի խնդիրներից են` նպաստել ՀՀ երիտասարդության, մասնավորապես երիտասարդ կանանց ու աղջիկների առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել երիտասարդ կանանց եւ աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում ազգային արժեքների պահպանմանը, զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աջակցել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Վայոց Ձորը, որպես�ամայնքների�ոցիալական ցածր մակարդակ ունեցող մարզ, աչքի է ընկնում նաեւ բնակչության մեջ կանանց թվի գերակշռությամբ: Կանանց աջակցության կենտրոնը հնարավորություն կտա Եղեգնաձորի տարածաշրջանի կանանց` ձեռքբերել եւ զարգացնել իրենց հմտությունները կրթական, սոցիալական, տնտեսական, մշակութային, առողջապահական, կառավարման ոլորտներում` այսպիսով նպաստելով ՀՀ-ում համայնքների զարգացմանը:

ՀԵԿԱ-ի ծրագրերն ուղղված են մասնավորապես երիտասարդ կանանց ու աղջիկների հիմնախնդիրների լուծմանը Հայաստանի Հանրապետությունում:

ՀԵԿԱ-ն իրականացնում է կրթական ծրագրեր, կազմակերպում է դասընթացներ, խորհրդատվություններ, քննարկումներ, հանդիպումներ, այլ միջոցառումներ ու ծրագրեր, որոնց միջոցով ընդգրկում է կանանց լայն լսարան: ՀԵԿԱ-ն որոշ ծրագրերում ապահովում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մասնակցությունը` այսպիսով բարձրացնելով հասարակական իրազեկության մակարդակը կանանց հիմնահարցերի վերաբերյալ եւ կառուցելով առողջ մթնոլորտ գենդերների միջեւ:

ՀԵԿԱ 2008-2012 ռազմավարության համաձայն, ՀԵԿԱ-ի շահառուներ են 13-ից 40 տարեկան երիտասարդ աղջիկներ եւ կանայք:

Տոնավաճառը տեղի կունենա «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, մարտի 6-ին, ժամը 10.00-ից մինչեւ 19.00-ն:

Միջոցառմանն աջակցել են` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ-ն, «Բիլայն» ընկերությունը, «Էվրի դեյ» ՓԲԸ-ն, «ՀԱՅ ԿՈԼԱ» ընկերությունը, «Արթբրիջ» սրճարանը, «7 կադր» ՍՊԸ-ն: