Ամփոփ մանրածախ ծառայությունների ծավալը հաճախորդների եւ ներգրավված դրամական միջոցոների գծով 2009 թվականին ավելացել է 15 անգամ, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել մանրածախ բանկինգի տնօրեն Վազրիկ Սեկոյանը:
Ըստ նրա, ներգրավված միջոցների գծով մանրածախ ծառայությունների ծավալը, որ բանկը տրամադրել է հաճախորդներին 2009թ., աճել է` 1 մլրդ դրամից հասնելով 14 մլրդ դրամի:
«Ֆիզիկական անձանց քանակը բանկում գերազանցել է 15 000-ը, այն դեպքում, երբ մենք սկսում էինք 1000-2000-ից»,-հավելել է նա: