AM
6 March 2010 - 09:39 AMT

Սպառողական գների աճը Հայաստանում 2010թ. փետրվարին կազմել է 0,3 տոկոս

2010թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.3% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 0.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.5 % հավելաճ:

2010թ. փետրվարին 2009թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.4%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 106.4%, ոչ պարենային ապրանքներինը` 117.5%, ծառայությունների սակագներինը`110.8% ինչը հիմնականում պայմանավորվել է շաքարավազի, ձվի, մսամթերքի, 1.8-4.3% գնաճով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: