AM
9 March 2010 - 13:43 AMT

ՀՀ Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները բարձրացել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունվարի 18-24-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինը կկազմի 12957.09 (+376.72), բացթողնման գինը` 14083.79 (+409.48), արծաթի գնման գինը կկազմի 194.59 (+11.64), բացթողնման գինը` 211.51 (+12.65), պլատինի գնման գինը` 18005.67 (+679.81), բացթողնման գինը` 19571.38 (+738.92), իսկ պալադիումի գնման գինն այս շաբաթ կկազմի 5148.56 (+236.74), բացթողնման գինը` 5596.26 (+257.32) դրամ: