AM
8 March 2010 - 09:46 AMT

Հայաստանի ծաղկի շուկայում գներն աճել են միջինը 1,5 անգամ

Մարտի 8-ի գարնանային տոնը, որն այդքան սիրում են կանայք ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում, զգալի «վնաս է» հասցնում հայ տղամարդկանց գրպանին: Նախատոնական օրերին ծաղիկների գները կտրուկ աճում են` տարակուսանքի մեջ գցելով ուժեղ սեռի ներկայացուցիչներին:

Մասնավորապես` այս օրերին մեծ պահանջարկ վայելող կակաչի 1 հատի արժեքը 300-350 դրամ է` նախատոնական 200 դրամի դիմաց, նարցիսինը` 150 դրամ է նախկին 100-ի դիմաց, ձնծաղկի փոքր փնջի արժեքը 200 դրամ է` նախկին 100 դրամի դիմաց, հակինթինը` 350 դրամ:

Ծաղիկների թագուհի վարդը վաճառվում է «թագավորական» գնով` 1000 դրամ աժեն տեղական վարդերը եւ 2000 դրամ` հոլանդական: Ամենաքիչ պահանջարկն ունեն գերբերաները, որոնց 1 հատի գինն աննշան է աճել` հասնելով 500 դրամի:

Ընդհանուր առմամբ, ծաղկի շուկայում մարտի 1-ից ի վեր գներն աճել են 1,5 անգամ: