AM
10 March 2010 - 10:32 AMT

«ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն հայտարարում է գարնանային ակցիայի մասին

«ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն հայտարարում է գարնանային ակցիայի մասին` «ՎՏԲ-Տոնական» կուտակային ավանդի համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Ակցիայի ընթացքում` մարտի 9-ից մինչեւ ապրիլի 10-ը ժամանակահատվածում կին ավանդատուների համար գործում են հետեւյալ բոնուսները` նվազագույն սկզբնական ավանդը կազմում է 10 000 դրամ կամ 30 դոլար, դրամով միասնական ավանդը կազմում է 12 տոկոս` այսինքն պայմանագրի ստորագրումից 31 օր անց ավանդը վերցնելու դեպքում, ավանդատուն պահպանում է ավանդի փաստացի ժամկետի համար կուտակված տոկոսները: «ՎՏԲ-Տոնական» ավանդը կարող է բացվել նաեւ երրորդ կին անձանց անունով, առանց տարիքային սահմանափակումների:

Ըստ բանկի նախագահ-գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի, բանկն առաջարկում է բնակչությանը տարբեր տեսակի պրոդուկտ շահավետ եւ հարմար պայմաններով: «ՎՏԲ-Տոնական» ավանդը գործում է 2009թ. դեկտեմբերի սկզբից եւ 3 ամսում արդեն շուրջ 2 մլրդ դրամի է հասել: Գարնանային տոների շեմին մենք որոշեցինք նվեր մատուցել Հայաստանի բոլոր կանանց եւ նոր սակագներ սահմանեցինք»,-մեկնաբանել է նա: