AM
10 March 2010 - 13:25 AMT

Մարտի 15-ից «Յունիբանկի» «Ավան» մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը

2010թ. մարտի 15-ից կսկսի գործել «Յունիբանկի» թվով 35-րդ` «Ավան» մասնաճյուղը: Նոր մասնաճյուղը գտնվում է ք.Երեւան, Խուդյակովի 175/11 հասցեում: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:15-17:00 անընդմեջ: Հանգստյան օրերը` շաբաթ եւ կիրակի, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Այս տարի «Յունիբանկն» ընդհանուր առմամբ 9 նոր մասնաճյուղ կբացի` դրանց թիվը հասցնելով 43-ի: Բացի «Ավան» մասնաճյուղից մարտ-ապրիլ ամիսներին շահագործման կհանձնվի եւս մեկ երեւանյան մասնաճյուղ` Աջափնյակ համայնքում: Մինչեւ առաջին կիսամյակի ավարտը Ագարակ քաղաքում իր դռները կբացի «Յունիբանկի» եւս մեկ մասնաճյուղ` «Ագարակ»:

2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է:

Այսօր «Յունիբանկը» երկրի ամենաարագ աճող եւ համակարգված բանկերից մեկն է, որը լայն մասնաճյուղային ցանց ունի: