2010 թվականի մարտի 10-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր գրասենյակում ստորագրվեց ՀՀ Տրանսպորտային ոստիկանության հետ պայմանագիրը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ուժային գերատեսչության կողմից պայմանագիրը ստորագրեց ՀՀ Տրանսպորտային ոստիկանության պետ Սամվել Ասատրյանը, ՀԿԵՈւ կողմից` գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փաստաթուղթը կոչված է կարգավորելու պաշտոնական փոխհարաբերությունները երկաթուղու եւ Տրանսպորտային ոստիկանության միջեւ: Կնքված պայմանագրի շրջանակներում ենթադրվում է երկաթուղային տրանսպորտի կողմից փոխադրվող բեռների ուղեկցում եւ հսկողություն, ուղեւորատար գնացքների ուղեկցում, հասարակական կարգի պահպանության ապահովում եւ այլն: