2010թ. մարտի 10-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Արմավիրի մարզ, ծանոթացավ Համաշխարհային բանկի «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» իրականացման ընթացքին:
Ինչպես նշվում է նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ծրագրի շրջանակում վերականգնվում է Թալինի մայր ջրանցը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2009թ. նոյեմբերից, ներկայումս կատարվել է աշխատանքների 35 տոկոսը:
Թալինի մայր ջրանցքի վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը 6,2 մլրդ դրամ է, նախատեսվում է վերականգնել 59 կմ: Աշխատանքները ծրագրվում է ավարտել 2011թ. ապրիլին:
Այդ կապակցությամբ Արմեն Գեւորգյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետներում: