AM
10 March 2010 - 15:12 AMT

«Կոնվերս բանկը» սկսում է «Գարուն» նոր ժամկետային ավանդի ակցիան

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն մարտի 9-ից մինչեւ մայիսի 31-ը կազմակերպում է նոր տեսակի «Գարուն» ժամկետային ավանդի ընդունման ակցիա, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Ակցիայի պայմանների համաձայն, միայն իգական սեռի ավանդատուների համար ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով: Նվազագույն գումարը`50 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 6 ամիս: Տոկոսադրույքը. ՀՀ դրամով ամիսը` 10 տոկոս, 9 ամիսը` 11 տոկոս, 12 ամիսը` 12 տոկոս եւ 18 ամիսը` 13 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ժամկետի վերջում:

Ակցիայի ընթացքում իգական սեռի ներկայացուցիչ ավանդատուներին տրամադրվում է VISA CLASSIC լուսանկարով քարտ հետեւյալ պայմաններով. տարեկան սպասարկման վարձը` անվճար, վարկային սահմանաչափի տրամադրում` ավանդի արժույթով, մինչեւ ավանդային պայմանագրի գործողության ժամկետը, ինչպես նաեւ վարկային սահմանաչափի սահմանում` ավանդի գումարի 100 %-ի չափով:

Բանկը հիմնադրվել է 1993 թվականին որպես «Հյուսիս-Հայկական» բաժնետիրական բանկ: 1997թ. վերակազմակերպվեց եւ վերանվանվեց «Կոնվերս բանկ» ՓԲԸ:

Բանկի բաժնետերերն են` «Advanced Global Investment» LLC (նախագահ` Էդուարդո Էռնեկյան) – 95%, Հայ Սուրբ Առաքելական Եկեղեցի` ի դեմս Էջմիածնի Մայր Տաճարի (ղեկավար` Նորին Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ) – 5%: