AM
11 March 2010 - 09:06 AMT

Հայաստանի վարկային կազմակերպությունները ձգտում են բանկերի հետ իրավահավասարության

Խորեն Քերոբյան. Ասոցիացիան իր առջեւ նպատակ է դնում իրավահավասարության հասնել կոմերցիոն բանկերի հետ, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ասոցիացիայի նորանշանակ նախագահ, «Նոր հորիզոն» վարկային ունիվերսալ կազմակերպության գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանը:

«Մեր առջեւ դրված է երեք նպատակ. առաջին հերթին, օրենսդրական փոփոխություններ, կապված նրա հետ, որպեսզի հասնենք իրավահավասարության կոմերցիոն բանկերի հետ հարկային դաշտում, մասնավորապես հարկերի վճարման չեղյալ համարումը մասնաճյուղերի համար եւ ԱԱՀ վճարումները ներկայացվող ծառայությունների համար, երկրորդ հերթին, ասոցիացիայի մասնակիցների պրոֆեսիոնալ հմտությունների բարձրացման համար կրթական առաջադրանքներ, ինչի մասին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆինանսաբանկային քոլեջի հետ, երրորդ հերթին, միջազգային կապերի հաստատում»,- ասել է Քերոբյանը:

Բացի դրանից, ասցիացիան իր առջեւ նպատակ է դնում հասնել իր ներկայացուցչի ընդգրկմանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Ֆինանսական խորհրդի մեջ, ինչպես նաեւ ասոցիացիայի կազմի ընդլայնմանը:

Խորեն Քերոբյանն անձնական առաջադրանքներ է համարում ասոցիացիայի շահերի եւ նպատակների պաշտպանությունը: