ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մարտի 10-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Վերներ Լիեպակին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ԱԶԲ վարկային ծրագրով արդեն իրականացված գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքներին եւ դրական գնահատել այն:
Նախարար Գ.Սարգսյանը, խոսելով «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի մասին, շեշտել է, որ այն շատ մեծ եւ կարեւոր ծրագիր է, եւ հույս է հայտնել , որ այս տարի արդեն կսկսվեն մայրուղու հետ կապված աշխատանքները: Նա�հայտնել է, որ այդ�գործընթացը կազմակերպելու նպատակով առաջիկայում կստեղծվի նոր` Ծրագրերի իրականցման�ազմակերպություն (ԾԻԿ):
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, բացի այդ, կողմերը քննարկել են նաեւ ԱԶԲ վարկային այլ ծրագրեր, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրի նախապատրաստական եւ խորհրդատվական աշխատանքները, եւ այդ ծրագրի հետագա համաֆինանսավորման հնարավոր տարբերակները:
2010-ի հունվարի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության ծրագիրը, որը նախատեսված է մինչեւ 2017-ը: Դրանով հանդերձ մեկնարկել է ծրագիր, որը թույլ կտա Հայաստանին ապագայում մեղմացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մեկուսացումը, կարեւոր դեր խաղալ տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների գործում, ինչպես նաեւ միանալ սեւծովյան օղակավոր ավտոմայրուղուն: Նախագծի արժեքը կարող է հասնել 1,5 մլրդ դոլարի: Իրանական բանկերը եւս պատրաստ են ֆինանսավորել ավտոմայրուղու առանձին հատվածների շինարարությունը:
Ասիական զարգացման բանկը հիմնվել է 1966 թվականին` խթանելու համար տնտեսության աճը Ասիայում եւ Հեռավոր Արեւելքում, այդ տարածաշրջաններին տեխնիկական աջակցություն ցուցաբերելով եւ ուղղակի ներդրումներ կատարելով: Կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում: Ներդրումների գերակա ոլորտներն են` տրանսպորտն ու կապը, արդյունաբերությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, ֆինանսական հատվածը: