AM
11 March 2010 - 15:04 AMT

Credit AM-ը տեղեկատվություն կտրամադրի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի վերաբերյալ

Այսուհետ բոլոր երիտասարդները, որոնց հետաքրքրում են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները, կարող են ստանալ մանրամասն եւ ամբողջական խորհրդատվություն Credit AM-ի գրասենյակում, ինչպես նաեւ անվճար կտրամադրվի «Շահառուի ուղեցուց», որը տպագրվել է ՀՀ Սպորտի եւ երիտասրադության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ասվում է Credit AM ընկերության կողմից PanARMENIAN.Net-ին տրամադրած հաղորդագրութայն մեջ:

Ուղեցույցը նախատեսված է երիտասարդ ընտանիքին ծրագրի պայմաններին իրազեկելու նպատակով: Այն տեղեկացնում է նաեւ վարկառուի իրավունքների եւ պարտավորոթյունների մասին, ծանոթացնում է, թե ինչ հետեւանքներ կունենան վարկի մարման ուշացումները, պատասխանում է այն հարցին, թե «ովքեր կարող են լինել համավարկառու» եւ շատ ուրիշ հարցերի պատասխաններ: