AM
12 March 2010 - 09:31 AMT

Բեռլինում անց է կացվում ITB ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

Մարտի 10-ից 14-ը Բեռլինում անց է կացվում ITB ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը տվյալ բնագավառի կարեւորագույն իրադարձությունն է:

«Հայաստանը ցուցահանդեսում ներկայացված է 12 զբոսաշրջային կազմակերպություններով: Հայաստանի տաղավարը բավակականին մեծ հետաքրքրության է արժանանում այցելուների կողմից», – տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Բացման օրը ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն այցելեց հայկական տաղավար եւ հանդիպում ունեցավ հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց առաջարկեց դեսպանության աջակցությունը գերմանական նմանատիպ կառույցների հետ կապերի հաստատման հարցում: