AM
12 March 2010 - 09:57 AMT

Ամերիաբանկն անվճար է տրամադրում չեկերով փոխհատուցվող գումարները Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդներին

Որպես խորին հարգանքի տուրք` Ամերիաբանկը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդներին AXA Settlement Claim հիմնադրամի կողմից չեկերով փոխհատուցվող գումարների տրամադրումը կատարում է անվճար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրութայն մեջ, Ամերիաբանկը կոչ է անում նշված չեկերի վճարմամբ հանդես եկող Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերին` միանալ Ամերիաբանկի նախաձեռնությանը եւ ցեղասպանության զոհերի ժառանգորդներին այդ չեկերով գումարների տրամադրումը կատարել անվճար: