AM
12 March 2010 - 10:21 AMT

Աուդիտորական գործունեության ոլորտից Հայաստանի պետբյուջե է գանձվել 2 մլն 325 000 դրամ

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 6 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման թվով 1 լիցենզիայի գործողություն, եւս մեկ լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

01.01.2010-01.03.2010թթ. ընթացքում օրենքով սահմանված կարգի համաձայն` այս ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետական տուրք, որից 2 մլն 250 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 75 000 դրամը` անհատ աուդիտորներից: Նշված ժամանակահատվածում տուգանվել է նաեւ մեկ անհատ աուդիտոր` 100.000 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-ի դրությամբ լիցենզավորված են 31 աուդիտորական կազմակերպություն եւ 8 անհատ աուդիտոր, ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: