AM
12 March 2010 - 10:55 AMT

ՀՆԱ-ի ցուցանիշը Հայաստանում 2009թ. 2008թ.-ի նկատմամբ կազմել է 85.6%

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներոի համաձայն, Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշը 2009թ.-ին 2008թ.-ի նկատմամբ կազմել է 85.6%: 2009թ.-ին ՀՆԱ-ն կազմել է 3165.5 մլրդ. դրամ (8.7 մլրդ. ԱՄՆ դոլար)` 2008թ. 3646.1 մլրդ. դրամի (11.9 մլրդ. ԱՄՆ դոլարի) դիմաց:

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2009թ.-ին կազմել է 975.7 հազ. դրամ (2686 ԱՄՆ դոլար կամ 1923 եվրո)` 2008թ.-ի 1127.4 հազ. դրամի (3685 ԱՄՆ դոլարի կամ 2504 եվրոյի) դիմաց:

Նախորդ տարվա համեմատ. արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը նվազել է 7.8%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքինը նվազել է 0.1%-ով, շինարարությանը նվազել է 36.4%-ով, առեւտրի շրջանառությանը նվազել է 4.0%-ով, ծառայություններինն (առանց առեւտրի) աճել է 1.3%-ով: