Գերմանական տեխնիկական համագործակցություն (ԳՏՀ) ընկերության «Կենսաբազմազանության Կայուն Կառավարում» (ԿԿԿ) ծրագիրը մարտի 16-ին Երեւանում կանցկացնի սեմինար «Կենսաբազմազանության ապրանքների արժեշղթաների զարգացում» թեմայով։
Սիմինարը կազմակերպվել է Շուկայավարման Էկոլոգիայի Ինստիտուտի (IMO) ներկայացուցիչների Հայաստան առաջին այցի շրջանակներում:
ԳՏՀ կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացվող ԿԿԿ ծրագրի ներքո Շուկայավարման էկոլոգիայի ինստիտուտի (ՇԷԻ) հետ` տարածաշրջանի երեք երկրներում (Հայաստան, Վրաստան — Ադրբեջան) վայրի կենսաբազմազանության արտադրատեսակների արժեշղթաների ստեղծման ուղղությամբ որոշակի աշխատանքներ իրականացնելու համաձայնություն է ձեռք բերվել: Աշխատանքները կտարվեն յուրաքանչյուր երկրում` ընտրված պիլոտային տարածքների համայնքների եւ մասնավոր սեկտորի ակտիվ մասնակցությամբ:
«Ձեւավորելով վայրի կենսաբազմազանության տեսակների համար արժեշղթաները` մենք նպատակ ունենք նպաստելու տեղի բնակչության եկամուտների աճին եւ, այսպիսով, նվազեցնելու աղքատության մակարդակը գյուղական համայնքներում: Բնակչության խիստ անապահով վիճակը կենսաբազմազանության կայուն կառավարման ապահովման համար առավել նշանակալի խոչնդոտող հանգամանքներից մեկն է», – նշել է Հայաստանում ԳՏՀ-ԿԿԿ ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհեռը:
Համաձայն նախնական պայմանավորվածության` ՇԷԻ-ն պետք է հատկորոշի առկա այն արտադրանքը, որը կարող է վկայագրվել 'Ֆեյրվայլդ' ստանդարտներով եւ վաճառքի հանվել հայկական շուկա կամ րտահանվել եվրոպական շուկաներ: